Հռոմի պապն Ինդոնեզիայում է․ մեկնարկել է նրա պատմական ուղևորությունը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում՝ սկսելով իր պատմական ուղևորությունը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան․ գրում է BBC-ն։
Ացի շրջանակներում Հռոմի պապը նաև կմեկնի Պապուա Նոր Գվինեա, Թիմոր-Լեշթի և Սինգապուր։ Ուղևորությունը կկենտրոնանա միջկրոնական ներդաշնակության վրա:
12-օրյա ճանապարհորդությունը կլինի նաև Ֆրանցիսկոս պապի՝ Վատիկանից հեռու անցկացրած ամենաերկար ժամանակը։
Ուղևորությունը տեղի է ունենում չնայած այն հանգամանքին, որ Վատիկանի 87-ամյա առաջնորդը վերջին ամիսներին ունի առողջական խնդիրներ և անվասայլակ է օգտագործում։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը աշխարհի այն մի քանի վայրերից մեկն է, որտեղ կաթոլիկ եկեղեցին աճում է մկրտված հավատացյալների թվի առումով: