Ռուսաստանում ելույթի ժամանակ կատաղած արջը հարձակվել է վարժեցնողի վրա
Ռուսաստանում կրկեսային շոուի ժամանակ հարյուրավոր երեխաների և ծնողների աչքի առաջ արջը հարձակվել է վարժեցնող Սերգեյ Պրիչինիչի վրա․ գրում է Fox News-ը։
Դոնաթ անունով գորշ արջը կշռում է մոտ 222 կիլոգրամ։
«Ներկայացման ավարտին արջը հարվածեց Սերգեյին և գոտեմարտի դուրս եկավ նրա հետ», – միջադեպից հետո լրագրողներին ասել է «Մորետտի» կրկեսի ղեկավար Նիկիտա Միխայլովը՝ տեղեկացնելով, որ դրանից հետո ելույթը շարունակվել է։
Դոնաթը Պրիչինիչին նետել է գետնին և մոտ կես րոպե հարվածել նրան։ Այնուհետև, վանդակից դուրս գտնվող աշխատակիցը հրել է արջին՝ հնարավորություն տալով վարժեցնողին ոտքի կանգնել:
Միխայլովը նշել է, որ Պրիչինիչը «սպասել է, որ արջը հանգստանա, ոտքի կանգնել, շարունակել ելույթը նրա հետ, և այն ավարտել համբույրով»։