22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան զենքի մատակարարման մասնակի արգելք կկիրառի Իսրայելի նկատմամբ 

Մեծ Բրիտանիան զենքի մատակարարման մասնակի արգելք կկիրառի Իսրայելի նկատմամբ 

Մեծ Բրիտանիան կասեցրել է Իսրայելին որոշ զենքերի վաճառքը՝ նշելով, որ «ակնհայտ ռիսկ» կա, որ զենքերը կարող են օգտագործվել միջազգային իրավունքի լուրջ խախտումներ կատարելու նպատակով․ գրում է BBC-ն։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին BBC-ին ասել է, որ Իսրայել՝ զենքի 350 արտահանման լիցենզիաներից 30-ի կասեցումը «էական ազդեցություն չի ունենա» երկրի անվտանգության վրա։

Հիլին կարծում է, որ այս քայլը ճիշտ ժամանակին է արվել՝ նշելով, որ «ցավալի» է լսել Գազայում վեց իսրայելցի պատանդների մահվան լուրը։ Պաշտոնյան հավելել է, որ որոշ զենքերի մատակարարման դադարեցման մասին հայտարարությունը, որը հնչել է պատանդների հուղարկավորության օրը, պայմանավորված է «իրավական գործընթացով»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Միացյալ Թագավորության այս որոշումը «ամոթալի է»։ Մեծ Բրիտանիայի գլխավոր ռաբբին ասել է, որ այս քայլը անհավատալի է։

Բրիտանիայի ազգային անվտանգության նախկին խորհրդական լորդ Փիթեր Ռիքեթսը ասել է, որ կասեցումը «վաղուց ուշացած քայլ է», բայց դա չի փոխի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ։