Չինաստանի Շանդուն նահանգում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ․ հայտնում է BBC-ն։
Եվս մի քանիսը վիրավորվել են. տուժողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
Ավտոբուսը բախվել է աշակերտներին և ծնողներին, ովքեր կանգնած էին Թայան քաղաքի դպրոցի դարպասների մոտ:
Վարորդը «կորցրել է կառավարումը», հայտնում են պետական լրատվամիջոցները։ Նա ձերբակալվել է․ ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները: Պարզ չէ, թե արդյոք միջադեպը դիտավորյալ է եղել։