08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական Պոլտավա քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ․ Զելենսկի

Ուկրաինական Պոլտավա քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Պոլտավա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 41 մարդ է զոհվել․ հայտնում է BBC-ն։

Նա տեղեկացրել է ևս 180 մարդու վիրավորվելու մասին։

Ըստ Զելենսկիի՝ նախնական տվյալներով՝ երկու հրթիռ է արձակվել ուսումնական հաստատության և հիվանդանոցի վրա։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հարձակման ենթարկված շենքերից մեկը ռազմական ուսումնական կենտրոն է։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարդիկ թիրախավորվել են ապաստարաններ գնալիս՝ օդային տագնապի ազդանշանից անմիջապես հետո։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ