Թբիլիսիում երկաթուղային վթարի հետևանքով երկու մարդ է մահացել
Թբիլիսիում մարդատար գնացքի բախման հետևանքով երկու մարդ է մահացել. հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։ Բաթումիից Թբիլիսի ուղևորվող գնացքների բախումը տեղի է ունեցել արդյունաբերական գոտում գտնվող Փեյքրեբի փողոցում։
Մահացած քաղաքացիները, որոնք դեպքի պահին եղել են հարթակի վրա, Պետական երկաթուղային ընկերության աշխատակիցներ են և միջադեպի պահին պլանային աշխատանքներ իրականացնելիս են եղել։ Գնացքի տուժած ուղևորների վնասվածքների մասին տեղեկություններ չկան։