Մեծ Բրիտանիան ավելի քան 1,3 միլիարդ դոլար է հավաքել Ուկրաինային օգնության ֆոնդի համար
Մեծ Բրիտանիայի կողմից ավելի քան 1 միլիարդ ֆունտ (1,3 միլիարդ դոլար)է հատկացվել է Ուկրաինային աջակցության միջազգային հիմնադրամին․ ասված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովի Լոնդոն կատարած այցի ընթացքում պայմանագիր է ստորագրվել այս հիմնադրամից 300 մլն ֆունտ (395 մլն դոլար) հատկացնելու մասին՝ խորհրդային 152 մմ տրամաչափի 120 հազար արկ գնելու նպատակով։
Բացի Մեծ Բրիտանիայից, 2022 թվականին հիմնադրված այս հիմնադրամում ներդրումներ են արել Ավստրալիան, Իսլանդիան, Դանիան, Լիտվան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Նորվեգիան։