23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստան-ՀՀ առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում բարեկամական հարաբերություններում․ Չեն Մին

Չինաստան-ՀՀ առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում բարեկամական հարաբերություններում․ Չեն Մին

«Զվարթնոց» օդանավակայանում կայացավ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 3-ից գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև՝ վերոհիշյալ երթուղով․ այս մասին  հայտնել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն՝ հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Սա Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, որը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»: Չնայած Չինաստանն ու Հայաստանը  իրարից շատ հեռու են գտնվում, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի և շարունակում է զարգանալ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում չին-հայկական կապերը պահպանում են առողջ և կայուն զարգացում: Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճում է: Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն Է Անդրկովկասում և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից առաջին երկրներից մեկը»,- նշել է Չեն Մինը: