Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։
Ռուբեն Գևորգյանը (87 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջել են մրցակիցներին։
Այսօր Յուրիկ Հովեյանը (63 կգ) հաղթեց թուրք մրցակցին և ևս դարձավ Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Մեր մարզիկը հաղթեց մրցակցին 2-1 հաշվով։
Ավելի վաղ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։