23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի ներկայիս հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագիր ունի, սակայն հրաժարվել է հրապարակել դրա մանրամասները։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Լեքս Ֆրիդմանի Youtube-յան ալիքին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ ինքը շատ հստակ ծրագիր ունի կանգնեցնելու Ուկրաինային ու Ռուսաստանին։ Նա նաև ասել է, որ նաև գաղափար ունի Չինաստանի հետ կապված։

Նախագահի թեկնածուն միաժամանակ ընդգծել է, որ այդ ծրագրերի ուժն ու արդյունավետությունը զարմանքի ու անսպասելիության մեջ է, և ինքը չի կարող որևէ մանրամասն տեղեկություն տալ։

Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ զենքի փոխանցումն այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, խոցելի է դարձրել ԱՄՆ-ն։