23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման մի քանի այլ հայտնի գործիչների՝ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակման համար․ գրում է BBC-ն։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի վեց անդամների նկատմամբ առաջադրվել է յոթ մեղադրանք, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման պլանավորման և զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման համար:

Մեղադրական եզրակացության մեջ նշվածներից երեքը մահացել են, իսկ Սինվարը, ամենայն հավանականությամբ, թաքնվում է Գազայի հատվածում գտնվող թունելներում: