Լեհաստանը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կործանիչներ է երկինք բարձրացրել Ուկրաինայում ռուսական գործողությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Ուղերձում տեղի բնակիչներին նախազգուշացրել են, որ երկրի հարավ-արևելյան հատվածը կարող է աղմկոտ լինել լեհական և դաշնակիցների ռազմական ինքնաթիռների աշխատանքի պատճառով:
Սեպտեմբերի 2-ի առավոտյան դարձյալ տեղեկություն էր տարածվել, որ ռուսական հեռահար ավիացիայի ենթադրյալ գործունեության պատճառով կործանիչներ են երկինք բարձրացել։ Հայտարարության մեջ ռազմական գերատեսչությունը նշել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։