15 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զուրաբիշվիլին սահմանադրությունը խախտելուց հետո Վրաստանի նախագահը չէ․ Կոբախիձե

Զուրաբիշվիլին սահմանադրությունը խախտելուց հետո Վրաստանի նախագահը չէ․ Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ Սահմանադրությունը խախտելուց հետո․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Նա Վրաստանի նախագահը չէ, նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, և սա Սահմանադրական դատարանն էլ հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է: Նա սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, «Ազգային շարժում» կուսակցության աջակցությունն է»,- ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, նա դարձավ «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ «Ազգային շարժման» նախագահն ու «Ազգային շարժման» սովորական խամաճիկը»։

2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր էր կատարել՝ առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Սահմանադրությունը թույլ է տալիս Վրաստանի նախագահին արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն վարչապետի համաձայնությամբ։ Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական դատարանը պաշտպանել էր Զուրաբիշվիլիին հեռացնելու առաջարկը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում չուներ բավարար ձայներ՝ իմպիչմենտ հայտարարելու համար (150 ձայնից առնվազն 100-ը)։ Ընդդիմությունը չաջակցեց Զուրաբիշվիլիի իմպիչմենտին»։