
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ են նվաճել
Չեխիայի Պլզեն քաղաքում կայացած խառը վազք մրցաձևի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները ևս 4 մեդալ են նվաճել․ այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Թիմային հաշվարկում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը։ Թիմային եռյակը 1086 միավոր է վաստակել։
Նույն մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել է երիտասարդների չեմպիոն: Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Համլետ Կարենյան եռյակն էլ 1107 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Երիտասարդական առաջնությունում թիմային պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Մարի Ղազարյանը, Անահիտ Սարգսյանը և Աիդա Ազատյանը: