15 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշոտ Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ

Աշոտ Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ։

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով։

Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 14։4 հաշվով հաղթել էր հարավկորեացի Գունhի Լիին, 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի Մ-20 գործող չեմպիոն, լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասին, քառորդ եզրափակիչում 9։4 հաշվով ուժեղ էր եղել Վենհաո Հուից։

Կիսաեզրափակիչում Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաեւին։