21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիտվան բետոնե պատնեշներ է տեղադրել Ռուսաստանի սահմանի մոտ,  ամրապնդելով անվտանգությունը

Լիտվան բետոնե պատնեշներ է տեղադրել Ռուսաստանի սահմանի մոտ,  ամրապնդելով անվտանգությունը

Լիտվան բետոնե պաշտպանական պատնեշներ է տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին, Պանյամուն քաղաքում, որոնք հայտնի են որպես «վիշապի ատամներ», ըստ Լիտվայի պաշտպանության նախարարության:

Պատնեշները տեղակայվել են Լուիզայի կամրջի դիմաց, որը կապում է Լիտվան Ռուսաստանի Սովետսկ քաղաքի հետ:

Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կասցյունասն ընդգծել է անվտանգության ապահովման կարևորությունը երկրում՝ նշելով, որ «պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»:

Նախկինում հայտնի էր դարձել, որ Լիտվայում, Բելառուսի սահմանի մոտ, սկսվել է Բունդեսվերի զորքերի մշտական ռազմաբազայի կառուցումը:

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լիտվայում ռազմաբազայի կառուցմանը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ երկրների ռազմական ներկայության ավելացումը Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ քայլ է: Ավելի վաղ Լիտվան կոչ էր արել թույլ տալ Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին։