21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին արևմտյան դաշնակիցներին խնդրել է Կիևին թույլ տալ օգտագործել հեռահար զենքեր՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար

Զելենսկին արևմտյան դաշնակիցներին խնդրել է Կիևին թույլ տալ օգտագործել հեռահար զենքեր՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Ուկրաինայի դաշնակիցների հերթական հավաքին իր առաջին ելույթի ժամանակ արևմտյան դաշնակիցներին հորդորել է անտեսել Մոսկվայի «կարմիր գծերը» և թույլ տալ Կիևին օգտագործել հեռահար զենքեր՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար․ գրում է Reuters գործակալությունը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այդ հեռահար զենքերը ոչ միայն Ուկրաինայի օկուպացված տարածքներում, այլ նաև Ռուսաստանի տարածքում օգտագործելու կարիք ունի, որպեսզի Ռուսաստանին ստիպի ձգտել խաղաղության։

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստացել է Կիևին ևս 250 միլիոն դոլարի սպառազինություն տրամադրել, իսկ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 650 փոքր հեռահարության հրթիռներ կուղարկի Ուկրաինա։