Սանկտ Պետերբուրգում ուղևորներով լցված գնացքը բախվել է բեռնատարին. այս մասին հայտնում է Fontanka Telegram ալիքը։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Բրոնևայա երկաթուղային կայարանի մոտ գտնվող դեպոյի տարածքում։
«Կտրուկ արգելակում է տեղի ունեցել, արագությունը ցածր էր թվում: Շատ երեխաներ կային գնացքի մեջ, ինչ-որ մեկը վիրավորվել է, բայց, ըստ երևույթին, առանց լուրջ վնասվածքների։ Գնացքը շատ լիքն էր»,- ականատեսի խոսքերն է մեջբերում ալիքը։
Նրանց խոսքով՝ բոլոր ուղևորները օպերատիվ կերպով դուրս են բերվել վագոններից։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։