Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Էրզրումում
Հնդկական Air Vistara ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 247 ուղևոր, արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրումի օդանավակայանում, ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով։
Ըստ տարածված հաղորդագրության՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները լքել են ինքնաթիռը և գտնվում են անվտանգ վայրում։ Այս պահին պայթուցիկ նյութերի փորձագետները ստուգում են օդանավը և ողջ ուղեբեռը: Միջադեպի պատճառով, բացի օդանավակայանի աշխատանքի դադարեցումից, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նահանգի օդային տարածքի օգտագործման մեջ: