Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դաշտերում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 70 հա խոտածածկույթ է այրվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։ Տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ Սոթքի, Կութի, Նորաբակի և մի շարք այլ սահմանամերձ գյուղերի մոտ 2021 թվականին ադրբեջանցիները գյուղացինեին վնասելու նպատակով պարբերաբար հրդեհում էին դաշտերը։