16 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բունդեսթագն առաջարկել է արգելափակել Telegram-ը և X-ը

Բունդեսթագն առաջարկել է արգելափակել Telegram-ը և X-ը

Բունդեսթագի եվրոպական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերն առաջարկել է արգելափակել սոցիալական ցանցերը, որոնք չեն համապատասխանում եվրոպական իշխանությունների պահանջներին: Խոսքը վերաբերում է Telegram մեսենջերին և սոց. ցանց X-ը։

«Սոցիալական ցանցերը, որոնք հրաժարվում են պահպանել օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվեն և անհրաժեշտության դեպքում արգելափակվեն»,- ասել է Հոֆրեյթերը՝ ընդգծելով, որ դա ներառում է X հարթակը։

Բացի այդ՝ քաղաքական գործիչը հիշատակել է Telegram մեսենջերը՝ ասելով, որ պետական մակարդակով անհրաժեշտ է ստեղծել «վիրտուալ գործակալների» խումբ, որոնք կօգտագործեն Telegram-ը՝ հնարավոր հանցագործներին բացահայտելու համար։