Հնդկաստանն ու Չինաստանը ուկրաինական ճգնաժամում կարող են վճռորոշ դեր ունենալ․ Ջիրջիա Մելոնի
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են վճռորոշ դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում՝ հավելելով, որ նրանց ազդեցությունը կարող է վճռորոշ լինել խաղաղ լուծման հասնելու համար։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո՝ Մելոնին ընդգծել է ասիական տերությունների մասնակցության կարևորությունը ձգձգվող հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու գործում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման ներգրավվածությունը չպետք է հանգեցնի նրան, որ Ուկրաինան թողնվի ինքն իրեն, և որ Իտալիան հավատարիմ է մնում Կիևին աջակցելուն: