Իրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ
Իրանը մտադիր չէ ռազմական
հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության աճի
հետ, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել իսլամական հանրապետության վրա: Այս
մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից, գրում է ТАСС գործակալությունը։
«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը
չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը
կկարողանա պաշտպանել իրեն», – նշել են իրանցի դիվանագետները։