Գազայի հյուսիսում «ՀԱՄԱՍ»-ի ներքին անվտանգության ոլորտի փոխնախագահը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով: Սպանված պաշտոնյան գնդապետ Մոհամեդ Մուրսին է։
Մուրսին սպանվել է Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում, որտեղ էլ ապրում է իր ընտանիքը։ Զինյալները հաձակվել էին նաև ընտանիքի վրա։ Նրանց պաշտպանելու ժամանակ զոհվել է Մոհամեդ Մուրսին։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ընտանիքի ևս երեք անդամ սպանվել է։ Իսրայելական բանակից դեռ արձագանք չկա։