16 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։