Հունգարիայի վարչապետը կանխատեսումներ է արել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լավատեսական է տրամադրված Ուրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների հարցում։ Նա հայտարարել է, որ սեպտեմբերին «արդյունավետ» իրադարձություն կլինի իր՝ ուկրաինական խաղաղության նախաձեռնության շրջանակներում։
Այս մասին Հունգարիայի վարչապետն ասել է Կետշե քաղաքում տեղի ունեցած ամենամյա փակ միջոցառման ժամանկ։
«Նա հրապարակավ լրագրողներին ասել է իր խաղաղապահ առաքելության մասին։ Առաքելությունը մշտական է, դրա վրա աշխատել է ամռանը և ակնարկել, որ սեպտեմբերին այն «արդյունավետ» արդյունք կտա, սակայն մանրամասներ չի հայտնել»,- ասվում է նյութում։
Օրբանը նաև ասել է, որ համաշխարհային համակարգի փոփոխություն է մոտենում։ Նրա խոսքով, միաբևեռ աշխարհակարգի փոխարեն պետք է հույս դնել բազմաբևեռի վրա, որում պարտվողը կարող է դառնալ Միացյալ Նահանգները։