Ռուսաստանում ժամանակավորապես 3 օդանավակայան է փակվել
Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ։ Այս մասին լրագրողներին հայտնել են օդանավակայանում, փոխանցում է ТАСС-ը։
«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով Վնուկովոյում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ժամը 01:30-ից օդանավերի ժամանման և բաց թողնման համար»,- ասվում է «Վնուկովո» օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ։
Օդանավակայանի կայքում տեղադրված առցանց տախտակի համաձայն՝ թռիչքները հետաձգվել են առնվազն 30 րոպեով, իսկ որոշ չվերթների դեպքում՝ հինգ ժամով։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Դոմոդեդովոյում, ինչպես նաև Պոդոլսկի, Ռամենսկի և Լյուբերցի շրջաններում 12 անօդաչու թռչող սարքեր են խոցվել։