30 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակը պետք է պատրաստ լինի միջուկային զենք կիրառելուն․ Կիմ Չեն Ըն

Բանակը պետք է պատրաստ լինի միջուկային զենք կիրառելուն․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 9-ին՝ հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի օգտագործել միջուկային հնարավորությունները՝ անվտանգության շահերը պաշտպանելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Երկրի ղեկավարը նշել է, որ անվտանգության իրավիճակը Փհենյանից պահանջում է զարգացնել ռազմական հզորությունը։ «Հստակ եզրակացությունն այն է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հնարավորությունները պետք է ապահովվեն և պատրաստ լինեն ցանկացած պահի օգտագործելու պետության անվտանգության իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է նա։

Կիմ Չեն Ընը հավելել է, որ իր երկիրն այժմ վարում է «միջուկային մարտագլխիկների քանակի երկրաչափական աճի» քաղաքականություն։ Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն պատասխանատու միջուկային տերություն է։ Ինչպես հայտարարել է քաղաքական գործիչը, միջուկային զենքն օգտագործվում է ինքնապաշտպանության համար և վտանգ չի ներկայացնում ուրիշների համար։