25 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆղանստանում Բայդենի տարհանման քաղաքկանության ձախողումը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան․ զեկույց

Աֆղանստանում Բայդենի տարհանման քաղաքկանության ձախողումը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան․ զեկույց

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ղեկավար Մայքլ Մաքքոլի գլխավորությամբ, հրապարակել է իր հաշվետվությունը Աֆղանստանում տարհանման քաոսի և այդ առնչությամբ՝ նախագահ Բայդենի ավելի լայն ձախողումների մասին զեկույց, հայտնել է The Washington Times-ը։ 

Ըստ զեկույցի՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատանն ամերիկացի դիվանագետներն այրել են պատերազում իրենց օգնած աֆղան դաշնակիցների անձնագրերը, երբ նկատել են, որ դեսպանատանն են մոտենում թալիբները։ ԱՄՆ պաշտոնյաները որոշել են այրել փաստաթղթերը՝ թույլ չտալու, որ դրանք ընկնեն թալիբների ձեռքը։

Այնուամենայնիվ, դա հանգեցրել է նրան, որ աֆղանները, ովքեր տարիներ են նվիրել Ամերիկային օգնելու համար, օդանավակայանում բախվել են խնդիրների՝ չկարողանալով ապացուցել իրենց ով լինելը։ Պետքարտուղարությունը լուծում է մշակել՝ «էլեկտրոնային վիզաներ» ուղարկելով Աֆղանստանի դաշնակիցների հասցեների ցանկին: Դա ենթադրում էր, որ աֆղան դաշնակիցները պետք է կարողանային անցնել ԱՄՆ-ի անցակետերով օդանավակայանում և անվտանգ ինքնաթիռ նստել: Քաբուլի բնակիչները արագ հասկացել են, որ փաստաթուղթը հեշտ է կրկնօրինակել, և կեղծ պատճեններն արագորեն հայտնվել են այն մարդկանց ձեռքում, ովքեր կապ չունեն ԱՄՆ-ի պատերազմական ջանքերի հետ, իրավասու չեն Հատուկ ներգաղթային վիզայի համար։

Մայքլ Մաքքոլի զեկույցում նշվել է, որ թեև Բայդենը և նրա թիմը վստահություն են ցուցադրել 2021 թվականի հուլիսին «Դաշնակիցների ապաստան» գործողության մասին հայտարարելիս, նրանք չեն ունեցել մարդկանց տարհանման ծրագիր կամ վայր: Ըստ վկայությունների՝ տարհանման ուղեցույցը փոխվել է ամեն օր, նույնիսկ մեկ օրվա ընթացքում երկու անգամ։ Սպաների հայեցողությանն է թողնվել, թե ում պետք է մերժել և ում ընդունել օդանավակայանում։ Արդյունքում՝ աֆղանների ավելի քան 90%-ը, ովքեր, իրավասու էին ստանալ հատուկ վիզա, մնացել են Աֆղանստանում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ավարտել է իր դուրսբերման գործընթացը: Մոտ 1000 ԱՄՆ քաղաքացի, կամ ավելին, նույնպես մնացել է երկրում, նշվել է Ներկայացուցիչների պալատի զեկույցում:

Զեկույցը մեղադրում է Բայդենին և նրա բարձրաստիճան ղեկավարներին թալիբների սպառնալիքը չհասկանալու մեջ։ Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ Բայդենի թիմը անտեսել է անվտանգության ռիսկերի մասին նախազգուշացումները, որոնք հանգեցրել են Քաբուլի օդանավակայանում ռմբակոծության, ինչի հետևանքով զոհվել են 13 ամերիկացի զինծառայողներ և 170 աֆղանցիներ։