![Լիտվայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել կարմիր գծեր գծել Ռուսաստանի նկատմամբ Լիտվայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել կարմիր գծեր գծել Ռուսաստանի նկատմամբ](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/09/20220317_gaf_u60_045-pic_32ratio_900x600-900x600-35536-1.jpg)
Լիտվայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել կարմիր գծեր գծել Ռուսաստանի նկատմամբ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ժամանակն է խոսել «կարմիր գծերի» մասին, որպեսզի Մոսկվան իմանա, որ ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանված կլինի։ Այսպես է նա արձագանքել Լատվիայում «ռուսական անօդաչու թռչող սարքի» անկմանը, հայտնում է Delfi-ն:
«Կարծում եմ, որ ժամանակն է իսկապես մանրամասն քննարկել և սկսել խոսել որոշակի կարմիր գծերի մասին, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանված կլինի, որ մեր ժողովուրդը պաշտպանված կլինի», – ասել է նա: