Իլոն Մասկը նշել է, թե ինչ հետևանքներ կունենա Թրամփի հնարավոր պարտությունն ընտրություններում
ԱՄՆ-ում իրական ընտրություններ այլեւս չեն լինի, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի նախագահական մրցավազքում. X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է գործարար Իլոն Մասկը։
Նա հիշեցրել է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները ցանկանում են օրինականացնել 15 միլիոն անօրինական ներգաղթյալների մուտքը, իսկ դրանից հետո երկիր բերել տասնյակ միլիոնավոր օտարերկրացիների։ Մասկի խոսքով՝ այս ծրագրի իրականացումը Միացյալ Նահանգները կվերածի «միակուսակցական պետության»։
«Եթե Թրամփը պարտվի, սրանք կդառնան վերջին իրական ընտրությունները »,- գրել է Մասկը։