![Թել Ավիվ-Երևան չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ. ԱԳՆ Թել Ավիվ-Երևան չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ. ԱԳՆ](https://abcmedia.am/wp-content/uploads/2023/10/abcmedialnstdrm6.jpg)
Թել Ավիվ-Երևան չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ. ԱԳՆ
Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է
տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան
70 երեխա:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն
և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների
առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: