Մերձավոր Արևելքում պատերազմը չի դադարում։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի
և Իսրայելի փոխադարձ հարվածները հաջորդում են մեկը մյուսին։ Հարվածներից անմասն չեն
մնում նաև հարևանները՝ Սիրիան և Լիբանանը: Ելքն առայժմ պարզ չէ։
Մեր հայրենակիցներին Իսրայելից դուրս բերելու համար Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ
կանցկացվի։ Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն
և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների
առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: Իսրայելում ու Գազայում տիրող իրավիճակի
մանրամասների մասին՝ ռեպորտաժում։