ԵՄ-ն իջեցնում է էլեկտրական մեքենաների ներկրման մաքսատուրքերը
Եվրամիությունը պատրաստվում է մի փոքր նվազեցնել առաջարկվող լրացուցիչ մաքսատուրքերը՝ Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների, այդ թվում՝ Tesla մոդելների համար. գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Tesla-ի հավելյալ դրույքաչափը 9%-ից կիջեցվի մինչև 8%-ի։ Նմանատիպ ճշգրտումները կազդեն այլ ավտոարտադրողների վրա: Որոշումն ընդունվել է ընկերությունների կողմից նոր տեղեկություն ստանալուց հետո:
Չինաստանից չհամագործակցող արտադրողների նոր առավելագույն դրույքաչափը կկազմի 35,3%՝ 36,3%-ի փոխարեն։
ԵՄ երկրները պետք է քվեարկեն մաքսատուրքերի վերջնական դրույքաչափերի համար, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերին։ Դրանցից կգանձվեն չինական արտահանման ընթացիկ 10 տոկոս տուրքերը: