ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ
արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Իսրայելին՝
թույլատրել մարդասիրական բեռների մատակարարումը Գազայի հատված։
«Մերձավոր Արևելքում մենք բոլորս գտնվում ենք անդունդի եզրին: Որպես
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իմ պարտականությունն է հումանիտար կոչ անելը: ՀԱՄԱՍ-ին հորդորում
եմ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին։ Իսրայելին կոչ եմ անում հումանիտար
մատակարարումների և աշխատողների համար արագ և անսահմանափակ հասանելիություն տրամադրել՝
հանուն Գազայի քաղաքացիական բնակչության», – հայտարարել է նա։
Գուտերեշը նշել է, որ Գազայի հատվածում սպառվում են ջուրը, էլեկտրաէներգիան
և այլ կարևոր պաշարները: ՄԱԿ-ը պարենի, ջրի, ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և
վառելիքի պաշարներ ունի Եգիպտոսի, Հորդանանի, Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի
պահեստներում: