ԱՄՆ-ում ընտրողները նոյեմբերի 5-ին գնում են ընտրատեղամասեր՝ ընտրելու իրենց հաջորդ նախագահին: Ընտրություններն ի սկզբանե 2020-ի ռևանշը պետք է լինեին, սակայն ամեն բան փոխվեց, երբ նախագահ Ջո Բայդենն, ավարտելով իր քարոզարշավը, հավանություն տվեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը:
Այս պահին հարցումները ցույց են տալիս, որ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը գրեթե հավասար ձայներ ունեն․ Հարիսը՝ 47 %, իսկ Թրամփը՝ 44%։ Նման իրավիճակում բարդ է կանխատեսել ընտրություններում հաղթողին։ Հարկավոր է հաշվի առնել նաև, որ հարցումները թերագնահատել են Թրամփին աջակցությունը և՛ 2016-ին, և՛ 2020-ին: Հարցումներն իրականացնող ընկերությունները կփորձեն լուծել այդ խնդիրը մի շարք ձևերով, ներառյալ՝ ինչպես անել, որ իրենց արդյունքներն արտացոլեն քվեարկող բնակչության կազմը: