
Շոկոլադ առանց կակաոյի․ գիտնականներն ուղիներ են փնտրում ավելի առողջարար շոկոլադ ստանալու համար
Շոկոլադի արդյունաբերությունը անկում է ապրում։ Կակաոյի գները տարեսկզբից կրկնապատկվել են, քանի որ Արևմտյան Աֆրիկայի, որն արտադրում է աշխարհի կակաոյի 80%-ը, մշակաբույսերը տուժել է կլիմայի փոփոխության և երաշտի պատճառով:
Արդյունքում, վերամշակող գործարանները դադարեցրել կամ կրճատել են արտադրությունը, մինչդեռ խոշոր արտադրողները բարձրացրել են գները: Այս վերջին ճգնաժամը համալրում է շոկոլադի արտադրության այլ խնդիրները, որոնց թվում են ապօրինի անտառահատումները, կակաոյի ֆերմաներում երեխաների աշխատանքը և ստրկությունը:
Բացի այդ՝ կակաոյի ծառերի աճեցումը շատ ջուր է պահանջում։
Այս խնդիրների լուծման ուղիներից մեկը շոկոլադ պատրաստելն է՝ առանց կակաոյի հատիկների: Առանց կակաոյի շոկոլադն արդեն հասանելի է, սակայն ամբողջ աշխարհի գիտնականները նոր ուղիներ են փնտրում այն ավելի կանաչ և առողջ դարձնելու համար՝ օգտագործելով նոր տեխնիկա և բաղադրիչներ: