Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում։ Ալիևն
այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ․
ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց,
ովքեր ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու համեմատաբար ավելի մեծ պոտենցիալ ունեն։
Դա է Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի,
Գրիգորի Խաչատուրովի և մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»,- գրել է նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ շատ-շատերին էլ Ալիև-Փաշինյան զույգը
խոսքազուրկի և գրեթե գերու կարգավիճակում է պահում։
«Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին
վնասելու սպառնալիքով և այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ
կարող են ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եվ անում
են դա շատ հետևողական։
Փոխարենը գործելու մեծ հնարավորություն է տրվում սամվելբաբայանատիպ
ազգադավներին։ Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր
պոկել և ուտել մեր Հայրենիքը։ Այ հենց այդպես էլ կարողանում է…»,- գրել է նա: