ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար ԹելԱվիվ-Երևան չվերթ տեղի կունենա. ԱԳՆ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել
Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների
և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով. տեղեկացնում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը
Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված
դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին
չբաժանելու սկզբունքով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով,
հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։