Քարաթափում է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և մասնատել ծառը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։