Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չի լինի լուծել ուկրաինական ճգնաժամը բանակցությունների միջոցով. այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարն ասել է Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնում, գրում է Business Standard-ը։
«Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է խոսել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ ոչ մարտադաշտային լուծում գտնելու համար», – ասել է Ջայշանքարը:
Նախարարն ընդգծել է, որ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ հակամարտող կողմերից մեկի և նրան սատարող բոլոր ուժերի մասնակցությամբ։ Ջայշանքարը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին ներառել է նաև այն երկրների ցանկում, որոնք կարող են միջնորդ հանդիսանալ բանակցություններում։