Թել Ավիվում Իսրայելի
պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ի
գործակալությունը՝ հղում տալով իսրայելական ԶԼՄ-ներին։
Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ
են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան
ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։