Ջերմուկի մատույցներում նստած թշնամին դեռ կուշտ է
3-4 կմ հեռավորություն թշնամուց, 11 կմ երկարություն, 8 կմ խորություն, 70 քառակուսի կմ և 2 տարի: Սրանք ամոթի, անհետևողականության ու անհաշվենկատ քաղաքականության թվերն են: Ուղիղ երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ: Միայն Ջերմուկի հատվածում օկուպացվեց ավելի քան 70 քառակուսի կիլոմետր տարածք, 11 կմ երկարությամբ ճակատով և 8 կմ խորությամբ: Արդեն երկու տարի է, ինչ ադրբեջանական զորքերը գտնվում են Ջերմուկից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա: Այդ օրերին գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ասաց, որ ադրբեջանական զորախումբը շրջափակման մեջ է: