Հունաստանում էլեկտրաէներգիայի գինը կրկնակի աճել է
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է երկրում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
Հայտարարվել է, որ 2024 թվականի օգոստոսին մեկ ՄՎտ/ժ-ի գինը 60-ից հասել է 130 եվրոյի։ Ըստ հույն քաղաքական գործչի՝ ողջ Միջերկրական ծովում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը Ռուսաստանի հարձակումներն էին ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա, ինչպես նաև երկարատև ճգնաժամը՝ կապված արտադրական հզորությունների բացակայության հետ։
Միցոտակիսն ասել է, որ Բրյուսելը պետք է անհապաղ անդրադառնա խնդրին և մեծացնի Եվրամիության ներսում էլեկտրաէներգիայի միջսահմանային փոխանցման հնարավորությունները: Նա դիմել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որպեսզի նպաստի դրան։