ՌԴ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները խոցել են ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք. այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բրյանսկի շրջանում ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 15 անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, հինգ անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի շրջանում, չորսը՝ Սմոլենսկի շրջանում, երկուսը՝ Օրյոլի և մեկական՝ Բելգորոդի, Կալուգայի և Ռոստովի մարզերի տարածքներում։
Պաշտպանական գերատեսչությունից Ուկրաինայի գործողություններն անվանել են Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձ: