Հորդառատ անձրևների պատճառով Լեհաստանի հարավում ուժեղ ջրհեղեղ է, բանակը մասնակցում է փրկարարական աշխատանքներին։
«Առջևում կրիտիկական գիշեր է, անհրաժեշտ է լիարժեք մոբիլիզացիա»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կլոձկայում Նիսա Բիստրիկա գետը դուրս է եկել ափերից։ Քաղաքի մուտքերը փակվել են, մի քանի հարյուր բնակիչ տարհանվել է։
Մոտ 4000 զինվորական է մասնակցում փրկարարական գործողություններին։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։