Զելենսկին խելագարվել է, չպետք է թույլ տալ, որ Ուկրաինան հեռահար հարվածներ հասցնի ՌԴ-ին. թուրք գիտնական
Թույլ տալը, որ Ուկրաինան հեռահար հրթիռային հարվածներ հասցնի Ռուսաստանին, կհանգեցնի հակամարտության անխուսափելի սրացման․ այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է թուրք պրֆեսոր Հասան Ունալը։
Նա ընդգծել է, որ դա կարող է չափազանց վտանգավոր քայլ լինել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «խելագարվել է» և պատրաստ է ցանկացած գործողության։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը «ի վիճակի չէ կառավարել» այդ հրթիռները։