Գիտնականները Գերմանիայի արևելքում գտնվող Թյուրինգյան անտառում հնագիտական հետազոտությունների ժամանակ հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ստորգետնյա բունկերներ. գրում է Bild-ը։
Բազմաստիճան բունկերների ներսում հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր, կապի սարքավորումներ և զենքեր: Գիտնականները հայտնաբերել են նաև Եվրոպայի ռազմավարական վայրերի ծածկագրված քարտեզներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել նախկինում անհայտ ռազմական գործողությունների մասին: