Վենեսուելայում իրավիճակն ապակայունացնելու ձերբակալվել են ԱՄՆ երեք քաղաքացի, երկու իսպանացի և Չեղիայի մեկ քաղաքացի։
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կասկածյալները նաև ծրագրում էին սպանել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
«Նրանք կապվել են ֆրանսիացի վարձկանների հետ՝ Արևելյան Եվրոպայից եկած վարձկանների հետ, և նրանք մասնակցել են մեր երկրի վրա հարձակման գործողությանը», – ասել է նա՝ հավելելով, որ իրավապահներն առգրավել են նաև 400 հրազեն։