ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի համագործակցությամբ
Bloomberg-ը գրում է, որ ԱՄՆ-ը մտահոգված են Ռուսաստանի ու Իրանի ռազմատեխնիկական գործակցությամբ, մասնավորապես այն հանգամանքով,, որ Ռուսաստանն Իրանին է տրամադրում միջուկային տեխնոլոգիաներ։
Ըստ հրապարակման՝ Մոսկվան միջուկային զենք ստեղծելու Թեհրանի հավակնությունների պատճառով ամրապնդել է նրա հետ համագործակցությունը՝ բալիստիկ հրթիռների փոխանցման դիմաց։
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենն ասել է, որ դրա դիմաց Ռուսաստանը Իրանին է փոխանցում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են միջուկային զենք ստեղծելու համար, ինչպես նաև տիեզերական տեղեկատվություն։